Ապահովել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ գյուղտեխնիկա արտադրողների համար

Մենք ձգտում ենք ապահովել գյուղտեխնիկայի արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ։


Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական միությունում կոմբայնների արտադրության խոշորագույն ձեռնարկություն՝ «Ռոստսելմաշ» կատարած այցի ժամանակ։


Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, գործարանում աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի ազգային արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտքի հավասար պայմանների ապահովման հարցերը:


Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է սահմանափակումների վերացման ուղղությամբ համաչափ տարվող աշխատանքների մասին, որոնք կապված են սուբսիդիաների տրամադրման, ինչպես նաեւ Ղազախստանի շուկա գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ժամանակ ուտիլիզացիոն հավաք գանձման հարցի լիարժեք լուծման հետ:


Նա շնորհակալություն է հայտնել ձեռնարկության ղեկավարությանը Միության շուկայում պոտենցիալ ճյուղային խոչընդոտների վերացման ուղղությամբ նրա փորձագետների ակտիվ դիրքորոշման համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70844