Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ՝ իրավիճակային շահերի բախման ակնհայտ դեպքի հիման վրա։
Այս մասին այսօր, օգոստոսի 6-ին, հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ NEWS.am.
Նշենք, որ վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել data.hetq.am-ը.
Հանձնաժողովին տեղեկացվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԻԲՍ բժշկական կենտրոնի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, մինչդեռ նրա տնօրենը Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70814