Կարապետ Բադալյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հայաստանի նախագահի հրամանագիրով Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:


«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», - ասված է հրամանագրում:


Կարապետ Բադալյանը փաստաբան է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70799