Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով. UNICEF-ի նոր հետազոտությունը

Կապարային թունավորումը հսկայական և մինչև այսօր անհայտ մասշտաբների հասնող ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Pure Earth-ի նոր զեկույցի։

«Թունավոր ճշմարտություն․ կապարային թունավորումը քայքայում է սերնդի ներուժը» զեկույցը մանկության շրջանում կապարի ազդեցության վերլուծությունն է, որն իրականացվել է Health Metric Evaluation ինստիտուտի կողմից։

Իր տեսակի մեջ առաջին այս զեկույցը փաստում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ երեխայի, այսինքն՝ ավելի քան 800 մլն երեխայի արյան մեջ կապարի պարունակությունն (հավասար է կամ անգամ ավելին է, քան 5 միկրոգրամը մեկ դեցիլիտրում), այնքան է, որ նման դեպքերում ԱՀԿ-ն և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը միջամտության անհրաժեշտություն են տեսնում։

«Սկզբում, կապարն իր թույլ արտահայտված նշաններով լուռ քայքայում է երեխայի առողջությունն ու զարգացման ներուժը՝ նպաստելով հետագա հնարավոր խնդիրների առաջացմանը»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Իմանալով կապարային աղտոտվածության տարածման չափն ու բացասական ազդեցությունը մարդու և միջավայրի վրա, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ երեխաներին դրանից մեկընդմիշտ պաշտպանելու համար»։

Հետազոտությունը փաստում է, որ կապարը, որպես ուժեղ նեյրոտոքսին, չվերականգնվող վնաս է հասցնում երեխայի ուղեղին։ Այն հատկապես կործանարար է մինչև հինգ տարեկանի համար, քանի որ վնասում է երեխային հենց այն շրջանում, երբ ուղեղը դեռ նոր պետք է զարգանա: Կապարի վնասակար ազդեցությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում նյարդային, հոգեկան և ֆիզիկական խաթարումների պատճառ դառնալ։

Երեխայի հոգեկան առողջությանը հասցված վնասը կարող է վարքային խնդիրներ առաջացնել՝ ավելացնելով բռնարար և հանցագործ վարք դրսևորելու հավանականությունը։ Ավելի մեծ տարիքում հետևանքները, երբեմն, ավելի ծանր են լինում. երիկամների և հետագայում սրտանոթային հիվանդություններ:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կապարային թունավորման հիմնական պատճառը կապարային մարտկոցների ապօրինի և չափորոշիչների խախտմամբ վերամշակումն է, ինչն այդ երկրներին կարող է գրեթե 1 տրիլիոն դոլարի վնաս հասցնել՝ հիմնականում երեխաների տնտեսական ներուժի կորստի հաշվին։

Այդպիսի երկրներում, 2000թ-ի համեմատ, տրանսպորտային միջոցների քանակը եռակի աճել է։ Մարտկոցների վերամշակման օրենսդրության բացակայությունը հանգեցրել է կապարային մարտկոցների անօրինական վերամշակման 50% աճի։

Վտանգավոր և հաճախ անօրինական վերամշակման ընթացքում կոտրվում են մարտկոցների պատյանները, դրանում պարունակվող թթուն և կապարի փոշին թափվում են հողին, ապա, կապարը վերամշակվում է բաց վառարանում և թունավոր նյութերն արտանետվում են շրջակա միջավայր: Այդ գործողությունն իրականացնող մարդը, հաճախ, տեղյակ էլ չէ կապարի ուժեղ նեյրոտոքսին լինելու և դրա վտանգավոր ազդեցության մասին:

Կապարային թունավորման այլ աղբյուրներ են կապարային խողովակներից հոսող ջուրը, արդյունաբերության մեջ օգտագործվող կապարը, կապարի հիմքով ներկերը, ներկանյութերը, բենզինը, որը, մշտապես, կապարի թունավորման հիմնական աղբյուրներից է եղել: Չնայած, վերջին շրջանում կապարի հիմքով բենզինի քանակը նվազել է։ Վտանգի աղբյուր կարող են լինել նաև կապարի պարունակությամբ սննդի տարաները, կապար պարունակող կոսմետիկան, խաղալիքները և այլն։ Կապարի օգտագործմամբ աշխատանք կատարողները կարող են հագուստի, կոշիկների հետ դրա փոշին տուն բերել՝ վտանգելով իրենց երեխաներին։

«Լավ նորությունն այն է, որ, իրականում, կապարը կարելի է անվտանգ վերամշակել՝ առանց վնասելու աշխատողներին, երեխաներին և միջավայրը։ Իսկ կապարով ախտահարված տարածքները կարելի է վերականգնել»,- ասում է Ռիչարդ Ֆյուլերը` Pure Earth-ի նախագահը։

«Մարդկանց պետք է տեղեկացնել կապարի վտանգների մասին և խրախուսել, որ իրենց և իրենց երեխաներին պաշտպանեն այդ վտանգից։ Կապարի վնասակար ազդեցությունը կանխելու համար արված ներդրումների վերադարձը հսկայական է՝ առողջության բարելավում, արտադրողականության բարձրացում, բարձր IQ-ի հնարավորություն, բռնության նվազում և ավելի պայծառ ապագա միլիոնավոր երեխաների համար»։

Զեկույցը կառավարություններին առաջարկում է կապարային թունավորման դեմ պայքարի հետևյալ եղանակները.

Մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման համակարգի ստեղծում, այդ թվում՝ արյան մեջ կապարի քանակի ախտորոշման համակարգի կիրառում։

Կանխարգելիչ և վերահսկիչ մեխանիզմներ՝ նաև կանխարգելելով երեխաների շփումը կապարի բարձր պարունակությամբ տարածքների և արտադրանքների հետ (որոշ ներկեր, խաղալիքներ և այլն)։

Կառավարում, բուժում և շտկում՝ ուժեղացնելով առողջապահական համակարգերը, որպեսզի հնարավոր լինի երեխաների մոտ ախտորոշել և բուժել կապարային թունավորումները, ինչպես նաև փոխանցել բավարար գիտելիքներ՝ կապարի վնասակար ազդեցության, կապարային թունավորման հետևանքների մասին:

Հասարակության իրազեկում և հանրային վարքագծի փոփոխություն՝ կապարի վտանգների և հիմնական աղբյուրների մասին իրազեկող հանրային արշավների իրականացում առանձին թիրախային խմբերի համար. ծնողներ, համայնքների ղեկավարներ և առողջապահության ոլորտի աշխատողներ։

Օրենսդրության և քաղաքականության մշակում, որը կնպաստի բնապահպանական, առողջապահական և անվտանգության չափորոշիչների ստեղծմանն ու կիրառմանը, ինչպես նաև՝ միջավայրի և մթնոլորտային օդի որակի վերահսկմանը։

Գլոբալ և տարածաշրջանային զուգահեռ մշակված գործողություններ, այդ թվում՝ հանրային առողջության, շրջակա միջավայրի և ազգային տնտեսության վրա աղտոտվածության մակարդակի գնահատման գլոբալ չափորոշիչների, կապարային մարտկոցների վերամշակման և տեղափոխման համար հատուկ չափորոշիչների և նորմերի մշակում և արյան մեջ կապարի պարունակության ուսումնասիրման համար գրանցման բազաների ստեղծում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70794

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online