Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:


Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70791