Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է: Լուրը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից:


Նշվում է, որ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որի վերաբերյալ մանրամասները հանրությանը կներկայացվեն ավելի ուշ:   


Հիշեցնենք, Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003թ–ից մինչև 2018 թվականի հուլիս ամիսը:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70773