Ամերկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար, որտեղ նախորդ օրը տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 135 մարդ: Քիմ Քարդաշյանը Twitter-ում կիսվել է #PrayForBeirut («Աղոթիր Բեյրութի համար») հեշթեգով:
Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով արդեն 137 մարդ է զոհվել։ Տուժածների թիվը հասել է 5 000-ի: Ակնկալվում է զոհվածների թվի հետագա աճ, քանի որ փրկարարները շարունակում են քանդել փլատակները՝ մարդկանց գտնելու համար: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ մինչև 300 հազար մարդ անտուն է մնացել: Հասցված վնասի մասշտաբները գնահատվում են 3-5 մլրդ դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70771