Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Քննարկվել է Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում: Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաև այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առևտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:


Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության հիմնական ուղղություններին: Ներկայացվել են մի շարք միջազգային գործիքներ, այդ թվում ՀՄԿ-ի «Ինչպես հաղորդակցվել COVID-19 ճգնաժամի պայմաններում» ուղեցույցը, որտեղ ներկայացված են 10 հիմնական քայլերը, որոնք ցուցված են մաքսային մարմիններին՝ համաճարակի պայմաններում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70724