ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ցավակցությունըն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և դրա ավերիչ հետևաքների մասին սարսափելի նորություններից։ Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70699