ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7066