Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին. փորձագետ

Հաշվի առնելով էրդողանական վարչակարգի աննախադեպ լկտիությունը և սադրիչ վարքագիծն ու գործողությունները, Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին։


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամվիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:


«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդական և ալևիական հիմնահարցերին, սակայն այդ միջամտությունը պետք է լինի նրբորեն ծրագրված և միտված Թուրքիայի ներսում Հայաստանի դաշնակիցների շրջանակի ձևավորմանը։


Հայաստանի տարածքի և մարդկային ռեսուրսների սահմանափակությունը մենք պետք է կարողանանք լրացնել ինտելեկտուալ գերակայությամբ և դրա վրա հիմնված ծրագրային քայլերով, որոնք նպատակաուղղված կլինեն մեր պետության դաշնակիցների լայն շրջանակի ստեղծմանը և թշնամիների համար հենց իրենց իսկ տարածքում առնվազն լրջագույն նոր մարտահրավերներ ի հայտ բերելուն», - նշում է նա։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70545