Գրանցվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, 560 առողջացում և 11 մահ

Հայաստանում օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 291 նոր դեպք է գրանցվել: Առողջացել է 560 պացիենտ, գրանցվել է մահվան 11 նոր դեպք:


Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Բացասական թեստերիք քանակը 1629 է: Դրական է կատարված թեստերի մոտ 15 տոկոսը։


Ընդհանուր կորոնավիրուսային իրավիճակը հանրապետությունում հետևյալն է. 


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 38841
Առողջացածներ - 29557
Փաստացի բուժվողներ - 8307
Ընդհանուր թեստեր - 165656
Մահվան ելքեր - 749
Մահվան ելքեր այլ պատճառով – 228


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70524