Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:


Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:



Երևան քաղաքում՝


Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:


Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 



ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ


Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70514