Ադրբեջանական ծառայությունները սոցցանցերի միջոցով փորձում են անկառավարելի հոսքեր ստեղծել

Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նման կերպ փորձում են անկառավարելի բնակչության հոսքեր ստեղծել, խանգարել բանակին։ "Հիշում ենք. Ֆեյսբուքի պամանական օգտատիրոջ ասածը էսօր փաստ չէ", - ասված է նրա գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69679