Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կամավորական ջոկատների, պահեստազորի կարիք չկա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69659