Կամավորական ջոկատների, պահեստազորի կարիք չկա. Հովհաննիսյան

Կամավորական ջոկատների, պահեստազորի կարիք չկա։ Այս մասին ասուլիսում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:


«Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս, բայց հիմա իրենց զավակները, ոմանց թոռներն իրենց խնդիրը փայլուն կատարում են»,-նշեց նա։


Հովհաննիսյանը նաև նշեց, որ ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային և ցամաքային զորքերին ու զորախմբերին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69650