Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Մինչ այդ պաշտպանության նախարարությունը հայտնել էր սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից ևս երկու զինծառայողի մահվան մասին:
Համաձայն պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասնում է երկու տասնյակի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69514