Հայկական կողմը երկու զոհ ունի. կրակոցները Տավուշի սահմանագլխին շարունակվում են

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:


Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին", - ասված է նրա գրառման մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69489