Հայկական զինված ուժերի հետ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Պոլադ Գաշիմովը եւ ադրբեջանական բանակի գնդապետ Իլգար Միրզաեւը:
Այս մասին Թովուզում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Այսօր առավոտյան մարտում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեւը»,- ասել է նա:
Իլգար Միրզաեւը բանակային կորպուսի հրետանու պետն էր:
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69483