Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ

Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հայտնում է IRNA-ն:


Շեշտելով երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը, Մուսավին հավելել է.


«Մենք կարծում ենք, որ այս երկու հարևան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով: Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69464