Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Արցախի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել եւ ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:


Միեւնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:


Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:


COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69372