Արցախի պարետատունը խստացրել է հանրապետություն մուտք գործելու պայմանները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը.
«Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում: Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը մանրամասնել է դրանք: Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69296