ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին այսօր զորացրվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետը.
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին հրաժեշտ է տալիս ծառայակիցներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69241