ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով. հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ են գրել

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն այսօր տուգանվել է 10 մլն դրամով:


«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանեց ԷՄՕԿ կանոնների 37-րդ, 41-րդ եւ 43-րդ կետերի պահանջները խախտելու համար։ Հանձնաժողի ստեղծած աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի՝ առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մշտադիտարկում:


Իրականացվել է 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ:


Պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առեւտրային հաշվիչով հաշվառվող 124 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա (ըստ սակագների) ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները:


Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ 35 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տվել սխալ օր, ամիս, տարի եւ ժամ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ վերահսկման ավտոմատացված համակարգում ընդգրկված 48 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, 7 հաշվիչներ ընդհանրապես ներառված չեն եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ եւ հետևաբար առանձին հաշվառման քարտ չունեն, 5 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, 5 առեւտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորները կնքված չեն եղել, 125 առեւտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները եւ հետեւաբար նաեւ կնիքները:


Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաեւ «Դիլիջան» եւ «Սիսիան» էլեկտրական ցանցերում»,- ասված է հաղորդագրությունում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69209

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel