Ստեփանակերտում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:


Միևնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:


Ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:


Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:


Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69197