Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում. ՊՆ

Հուլիսի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են գործնական պարապմունքներ։


ՊՆ-ն տեղեկացնում է, որ հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են մարտական հերթապահության կրման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:


Զինծառայողները հրահանգավորվել են պաշտպանական և հակահարձակողական գործողությունների կազմակերպման և իրականացման վերաբերյալ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69115