ԱՄԷ դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Հուլիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:


ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի, հայ-էմիրաթական բազմոլորտ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69097