Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքան կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով խնդիրների առերեսված փոքր բիզնեսներին։
Այդ մասին Քարդաշյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով մասնակցել դրամահավաքին: «Ֆինանսական օգնության մատչելիությունը միշտ չէ, որ հասանելի է, և բազմաթիվ փոքր ընտանեկան բիզնեսներ հայտարարել են արտադրության՝ մինչև 90 տոկոս կրճատման և աշխատողներին աշխատանքից ազատելու մասին»,- գրել է նա՝ տեղադրելով իր էջում Armenia Support Fund-ի էջը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69054