Կենսաթոշակների նշանակման գործընթացը կվերակազմակերպվի. նախարար

Կենսաթոշակների նշանակման գործընթացը կվերակազմակերպվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում` կառուցվածքային փոփոխություններ:


Կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործող կարգը խնդրահարույց է, քանի որ նույն մարմինն իրականացնում է թե դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թեբուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։


Նախարարը հավելել է նաև, որ օգոստոսի 1-ից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում։


Նախատեսվում է․


• Երևանում ամբողջությամբ վերակազմակերպել Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն ձևավորել սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):


• Սպասարկման վարչության 10 բաժիններին վերապահել միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։


• Նշանակման վարչության 5 բաժին կենտրոնացված կարգով կիրականացնի բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գործընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։


• Դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:


• Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։


• Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։


Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։ Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69016