Արտակարգ դեպք Երեւանում. հարձակման է ենթարկվել ՀՔԾ աշխատակիցը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչակման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի եւ գույքը դիտավորությամբ վնասելու փաստով։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 16;30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուհու վրա։


Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղեւորը ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Երեւանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։


Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ այդ կինը եւ Mazda-ի մեկ այլ կին ուղեւոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։


Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղեւորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երեւանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբության Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել եւ բաց թողնվել։


Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական եւ դատաապրանքագիտական։


Աղբյուրի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69006