Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նշվում է, որ վարակվածության նոր դեպքեր չկան:
Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68994