Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:


Հայտնում են, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:


Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:


Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68985