ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի հանդիպումը սպասվում է հուլիսի 17-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Մինսկում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևը: Այս մասին գրում է ԱՊՀ-ի Ինտերնետ-պորտալը:
«Մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին: Ինչ ձևաչափով էլ այն անցնի, այդ հանդիպումը, վստահաբար, միտված է տնտեսական ինտեգրացիոն միավորման ամրապնդմանը»,- ասել է դեսպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68956