Զոհրաբ Մնացականյանի Արցախ կատարած այցի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 4-ին դեպի Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:


Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներով պարբերական շփումները՝ ԼՂ խաղաղ գործընթացի բովանդակային և միջավայրի հարցերի շուրջ դիրքորոշումները և մոտեցումները ճշգրտելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին և համագործակցության հեռանկարներին անդրադառնալու տեսակետից:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ ընտրվելու կապակցությամբ և առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել այն կարևորությունը, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին. Արցախի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու կայուն, կայացած, անկախ պետություն, որը կառուցում է իր ապագան՝ ըստ համամարդկային և համազգային արժեքների, որոնք հիմնված են մարդու ազատության և ժողովրդավարության վրա: Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի և ղեկավարության հաստատակամությունը՝ ամրանդելու և կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա»:


«Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար:


Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է և ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը:


Դրանք սկզբունքային և պրակտիկ հարցեր են գործընթացում ռեալ և շոշափելի առաջընթաց ունենալու համար: Այդ առումով մենք իմ լավ բարեկամ և գործընկեր պարոն Մայիլյանի հետ այս երկու տարիների ընթացքում ի ցույց ենք դրել մեր կարողությունը՝ շատ սերտ աշխատելու, բանակցելու և համագործակցելու, որպեսզի շատ ավելի լավ ընկալում ունենանք մեր գերակայությունների և դիրքորոշումների վերաբերյալ, և այս երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է»,- նշել է ԱԳ նախարարը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանգամանալից մտքեր փոխանակվեցին համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացված վերջին տեսակոնֆերանսի շուրջ:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հասցեագրմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ:



 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68936

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel