ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68927