Կորոնավիրուսը ևս 10 մարդու կյանք է խլել

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:


Ընդհանուր առմամբ մինչ այսօր կորոնավիրուսից մահացել է 469 մարդ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68866