Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց։
ԲՀԿ առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, դիմումների մի մասը ուղարկվել էին փոստի միջոցով էին և այս պահին դեռ չէին հասել դատարանին: Ըստ այդմ, հնարավոր չէր նիստը շարունակել:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68806