ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 2-ի 764–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ժամակոչյանը:
Այս մասին տեղեկացնում են նախարարության էջում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68794