Կարճատև անձրև և ամպրոպ, շոգ. ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիսի 2-3-ը, 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հուլիսի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 


Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ը կբարձրանա 5-6 աստիճանով:



Երևան քաղաքում՝


Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68763