Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Մեծարգո պարոն վարչապետ,


Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։


Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում ուրույն տեղ ունի նաև կանադահայ համայնքը:


Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելադրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր և տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժողովրդին»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68758