Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով

Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։


«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020թ-ի) նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը պլանավորված է 2020 թ.-ի հուլիսի 1-ին` ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը՝ 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին:


Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները.


1. ռեակտորի միջին նորոգում


2. 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում


3. 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում


4. տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում


5. վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում


6. N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում


7. տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում


8. գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ»,- ասվում է ՀԱԷԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68722