«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրեց միանվագ ֆինանսական աջակցություն։
Ինչպես հայտնում են Հիմնադրամից, գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացված ցուցակի՝
Երևան - 36 930 000 դրամ,
Կոտայքի մարզ - 16 020 000 դրամ,
Լոռու մարզ - 16 645 000 դրամ,
Շիրակի մարզ - 13 330 000 դրամ,
Արարատի մարզ - 11 740 000 դրամ,
Արմավիրի մարզ - 9 795 000 դրամ,
Գեղարքունիքի մարզ - 9 985 000 դրամ,
Սյունիքի մարզ - 8 630 000 դրամ,
Արագածոտնի մարզ - 7 960 000 դրամ,
Տավուշի մարզ - 7 925 000 դրամ,
Վայոց Ձորի մարզ - 4 890 000 դրամ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68721