Հայ-Ռուսական համալսարանը ամառային օնլայն դպրոց կանցկացնի

Հայ-Ռուսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը հուլիսի 20-24-ն անցկացնելու է «Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայի արդի միտումների համատեքստում» ամառային օնլայն դպրոցը, որին կարող են մասնակցել ինտեգրացիոն նախագծերի թեմայով հետաքրքրված ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները (մինչև 35 տարեկան):

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների քաղաքական ինտեգրացիայի ուղղությունների մասին, ինչպես նաև «Մեծ Եվրասիայի» տարածքում ընթացող փոփոխությունների մասին: Առցանց դասախոսությունները կազմակերպվելու են «Zoom» հարթակի վրա։

Դպրոցի շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ, քննարկումներ և կիրառական դասընթացներ հետևյալ թեմաներով.

1 Հայաստանի ինտեգրման մշակութային և քաղաքակրթական հիմքերը. Արևմուտքի և Արևելքի միջև,

2 Հայաստանը եվրասիական տարածքում. քաղաքականության, աշխարագրության և տնտեսության միջև,

3 Հարավային Կովկասը տարբեր ինտեգրացիոն ուղղությունների համատեքստում. Վրաստան և Հայաստան,

4 Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղենիշները. ինտեգրացիայի և չմիացման քաղաքականության համադրում,

5 Հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի համատեքստում,

6 Փափուկ ուժը և ինտեգրացիան,

7 ԵՄ և ԵԱՏՄ հակաճգնաժամային ծրագրերը. ի՞նչ է սպասում ինտեգրացիոն նախագծերին համավարակից հետո,

8 Հայաստանը և Եվրոպան. ինտեգրացիան և ինստիտուցիոնալ բաղադրիչը։

Դպրոցի օրերին մասնակիցները կբաժանվեն խմբերի և կկատարեն կիրառական առաջադրանք, որի արդյունքները կքննարկվեն դպրոցի ավարտին: Բոլոր դասերին մասնակցությունը պարտադիր է, իսկ ամառային դպրոցի ծրագիրն ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն վկայագրեր:


Ծրագրի աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը: Մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցաթերթիկը հետևյալ հղումով՝ https://form.jotform.me/91501619600449:

Վերջնաժամկետը՝ հուլիսի 15, 2020թ.։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս․թ․ հուլիսի 17-ը: Ամառային դպրոցը կազմակերպված է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի  աջակցությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68716