Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը

Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը:


Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։



«Գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը»,- գրել է Ստեփանյանը։



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68715