«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կորոնավիրուսի թեստը դրական է:
Վանեցյանն անձամբ է հաստատել լուրը ArmLur.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ մի քանի օր է, ինչ ինքնամեկուսացել է տանը.
«Ստացել եմ պատասխանը, այն եղել է դրական: Ինձ շատ լավ եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68714