Բիշքեկի դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարվա և 2 ամսվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով նրան քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատելու ժամանակ կոռուպցիայի համար: Այս մասին գրում է EADaily-ն:
Բացի ազատազրկումից, նա կզրկվի նա պետական պարգևներից, նախկին նախագահի ունեցվածքը կբռնագրավվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ դատախազությունը Աթամբաևի համար պահանջում էր 15 տարվա ազատազրկում: Նախկին նախագահը հրաժարվել է դատարանում վերջին խոսքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68246