Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել

Ղազախստանի առաջին նախագահ, 79-ամյա Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը, գրում է Ինտերֆաքսը:


Նշվում է, որ անհանգստանալու առիթ չկա, Նազարբաևը շարունակում է աշխատել հեռավար:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նազարբաևը պաշտոնից հեռացել է 2019 թվականի մարտին:  


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68007