Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովն ազատ է արձակվել բանտից

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովն այսօր ազատ է արձակվել բանտից: Վերաքննիչ դատարանը կիրառել է 70-րդ հոդվածը և չեղարկել է լրագրողների կալանավորելու մասին որոշումը:

Միրկադիրովը ձերբակալվել էր 2014թ.-ի ապրիլին: Նա մեղադրվում էր ՀՀ-ի օգտին լրտեսության մեջ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին լրագրողը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը դատավճիռը փոխարինել է պայմանական ազատազրկմամբ՝ հինգ տարվա փորձաշրջանով: Միրկադիրովը հայտարարել է, որ երբեք առնչություն չի ունեցել ՀՀ-ի կամ որևէ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: Լրագրողն աշխատելու է հասնել դատավճռի ամբողջական չեղարկմանը:

Քարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ լավ է, որ հարգված լրագրողը կարող է վերադառնալ տուն և միավորվել ընտանիքի հետ:

Նրա խոսքով, տարօրինակ է, որ լրտեսության մեջ մեղադրանքները, որոնք հիմնված են Միրկադիրովի և ՀՀ ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումների վրա, դեռևս չեն հանվել: Դե Վաալը նշել է, որ Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մի քանի լրագրողներ և իրավապաշտպաններ, ուստի դեռևս վաղ է խոսել երկրի քաղաքական կյանքում իրական փոփոխությունների մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6750