Հայաստանում հունիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67308