ՀՀ պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Նա, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացրել:
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք:
Իսկ 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք:
«Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67290